Հաճախ տրվող հարցեր
- Ի՞նչ է Jet-Wax-ը:
- Կարո՞ղ են արդյոք Jet-Wax BUILD և Jet-Wax SUPPORT նյութերը կիրառվել բոլոր Solidscape 3D տպիչներում:
- Կարո՞ղ եմ արդյոք խառնել Jet-Wax BUILD և Jet-Wax SUPPORT նյութերը Solidscape build և support նյութերի հետ, թե՞ անհրաժեշտ է մաքրել տարաները:
- Ի՞նչ ջերմաստիճանում պետք է օգտագործել Jet-Wax BUILD:
- Ի՞նչ ջերմաստիճանում պետք է օգտագործել Jet-Wax SUPPORT-ը:
- Հնարավո՞ր է Jet-Wax BUILD մոդելները հալելով ձուլել:
- Հնարավո՞ր է Jet-Wax BUILD մոդելները ձուլել ցածր ջերմադիմացկունություն ունեցող ռետինե կաղապարներում:
- Կարո՞ղ են արդյոք Jet-Wax BUILD մոդելների մասերը սոսնձվել իրար:
- Կարո՞ղ են արդյոք մոդելները ձուլվել պլատինից և տիտանից:
- Հնարավո՞ր է արդյոք ձեռք բերել Jet-Wax BUILD և Jet-Wax SUPPORT նյութերի տարբեր գույները:
- Ինչպե՞ս կարող եմ գնել Jet-Wax BUILD և Jet-Wax SUPPORT նյութերը:
- Կարո՞ղ եմ արդյոք Jet-Wax նյութերը կիրառելիս ստանալ նույն ստանդարտ որակը:
- Ես հիշում եմ, որ ProtoBuild-ի դեպքում մոդելների ստորին մակերեսներին որակական խնդիրներ էին առաջանում: Արդյո՞ք Jet-Wax BUILD նյութերը ևս նմանատիպ խնդիրներ կարող են առաջ բերել:
- Ի՞նչ է Jet-Wax-ը:
Jet-Wax-ը նյութերի համակարգ է Solidscape 3D Jet-Wax BUILD և Jet-Wax SUPPORT նյութեր պարունակող տպիչների համար, որոնք համապատասխանաբար Solidscape Build և Solidscape Support-ի փոխարինողներն են: Երկուսն էլ թունավոր չեն:
- Կարո՞ղ են արդյոք Jet-Wax BUILD և Jet-Wax SUPPORT նյութերը կիրառվել բոլոր Solidscape 3D տպիչներում:
Այո, Jet-Wax BUILD և Jet-Wax SUPPORT նյութերը 100 %-ով համատեղելի են բոլոր Solidscape 3D տպիչների հետ, ներառյալ ModelMaker 6 Pro, ModelMaker II, PatternMaster, T66 և T612 (ներառյալ Benchtop մոդելները), R66 և T76:
- Կարո՞ղ եմ արդյոք խառնել Jet-Wax BUILD և Jet-Wax SUPPORT նյութերը Solidscape build և support նյութերի հետ, թե՞ անհրաժեշտ է մաքրել տարաները:
Jet-Wax BUILD նյութը լիովին համատեղելի է Solidscape նյութերի հետ, ներառյալ InduraCast, BlueCast, BlueCast2 և ProtoBuild: Jet-Wax SUPPORT նյութը լիովին համատեղելի է Solidscape InduraFill և ProtoSupport նյութերի հետ: Խառնելով support նյութերը` կարող ենք ստանալ մի նյութ, որը ավելի փափուկ է, քան յուրաքանչյուր նյութն առանձին վերցված: Լավագույն արդյունքների համար մենք խորհուրդ ենք տալիս support տարայի պարունակությունը հասցնել նվազագույնի նախքան Jet-Wax SUPPORT ավելացնելը:
- Ի՞նչ ջերմաստիճանում պետք է օգտագործել Jet-Wax BUILD:
Jet-Wax BUILD -ը հարկավոր է օգտագործել 120ºC և 125ºC ջերմաստիճանի սահմաններում: Սա նույն ջերմաստիճանն է, որը պահանջվում է Solidscape InduraCast նյութի համար:
- Ի՞նչ ջերմաստիճանում պետք է օգտագործել Jet-Wax SUPPORT-ը:
Jet-Wax SUPPORT նյութը հարկավոր է օգտագործել 110ºC ջերմաստիճանում: Սա նույն ջերմաստիճանն է, որը պահանջվում է Solidscape InduraFill նյութի համար:
- Հնարավո՞ր է Jet-Wax BUILD մոդելները հալելով ձուլել:
Այո, Jet-Wax BUILD նյութը իդեալական է ձուլման համար, նյութը մնացորդներ չի թողնում: Նրա հալման ցածր ջերմաստիճանը նվազեցնում է ջերմային տարածման հետևանքով նյութի ճաքման հավանականությունը:
- Հնարավո՞ր է Jet-Wax BUILD մոդելները ձուլել ցածր ջերմադիմացկունություն ունեցող ռետինե կաղապարներում:
Այո:
- Կարո՞ղ են արդյոք Jet-Wax BUILD մոդելների մասերը սոսնձվել իրար:
Այո: Սոսինձը կամ եղունգների լաքը համապատասխան միջոց են հանդիսանում:
- Կարո՞ղ են արդյոք մոդելները ձուլվել պլատինից և տիտանից:
Այո:
- Հնարավո՞ր է արդյոք ձեռք բերել Jet-Wax BUILD և Jet-Wax SUPPORT նյութերի տարբեր գույները:
Այո: Կապույտը հիմնական գույնն է: Այլ գույները կարող են արտադրվել` ըստ պատվիրատուի խնդրանքի: Խնդրում ենք դիմել մեզ, եթե Ձեր մոմերը տարբերակելու համար ցանկանում եք կիրառել այլ գույնի նյութեր:
- Ինչպե՞ս կարող եմ գնել Jet-Wax BUILD և Jet-Wax SUPPORT նյութերը:
Նյութերի արժեքների և գնման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ այցելելով կամ զանգահարելով մեզ:
- Կարո՞ղ եմ արդյոք Jet-Wax նյութերը կիրառելիս ստանալ նույն ստանդարտ որակը:
Այո, Jet-Wax BUILD և Jet-Wax SUPPORT նյութերը թույլ են տալիս Solidscape սարքերին տպել մասերը` պահպանելով նախնական ստանդարտ որակը:
- Ես հիշում եմ, որ ProtoBuild-ի դեպքում մոդելների ստորին մակերեսներին որակական խնդիրներ էին առաջանում: Արդյո՞ք Jet-Wax BUILD նյութերը ևս նմանատիպ խնդիրներ կարող են առաջ բերել:
The original Solidscape ProtoBuild նյութը կիրառողներից շատերը կհիշեն, որ ստորին մակերեսները երբեմն կոշտ կամ կոտրված կարող են լինել: Սրա պատճառ կարող էր հանդիսանալ ProtoBuild և support նյութի միջև վատ կցման հանգամանքը: Սա կարող էր բարելավվել երբեմն մասը շրջելով 10 աստիճանով, սակայն դա բավարար լուծում չէր: Jet-Wax BUILD նյութը լայնորեն փորձարկվել է, և մենք ուրախ ենք հայտարարել, որ Jet-Wax BUILD նման խնդիր չունի: Փաստորեն, Jet-Wax BUILD-ը հեշտորեն համակցվում է support նյութերին և մեծ հարթ տարածությունները կարելի է տպել առանց վախենալու, որ ստորին մակերեսները կարող են կոշտ կամ անհարթ լինել:
|
|
Փաստեր
Կարող է կիրառվել բոլոր Solidscape 3D տպիչներում
100%-ով համատեղելի է Solidscape նյութերի հետ
Մատչելի գին
Հիանալի տեխնիկական հնարավորություններ
Հնարավոր է գույնի ընտրություն պատվիրատուի ցանկությամբ |